|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը անդրադարձավ նաև հայկական ակումբների ֆինանսական վիճակին և Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարներին:
«Կանանց ֆուտբոլում մենք անելիքներ այդքան էլ չունենք: Հայ մարդն իր աղջկան չի տանում ֆուտբոլի, հավատացե'ք ինձ: Դա ծանրամարտ չի, որ 3 միլիոնի մեջ 2-3 աղջիկ գնա ծանրամարտի: Աղջիկների առաջնություն ունենալու համար պետք է գոնե 3000 հայ աղջիկ զբաղվի ֆուտբոլով: Հայ տղամարդիկ դա թույլ չեն տա: Դժվար է, շատ դժվար է: Այդ առումով ես հրապարակելու կամ լրատվամիջոցներին հայտարարելու շատ բան չունեմ: Այսօր իմ ուշադրության կենտրոնում տղամարդիկ են` տղամարդկանց ֆուտբոլը: Մի սպորտաձև, որը քո երկրում ապագա չունի, չարժի դրա վրա գումարներ ծախսել և դա դարձնել կյանքի նպատակ: Կարող ա՞` գիտեք, ես էս երկրում ամենադեմոկրատ մարդն եմ ու կանանց հավասարության կողմնակից: Հայ տղամարդն ու հայ կինը չպետք է հավասար լինեն: Եթե դա այդպես լինի, հայ տղամարդը կդադարի տղամարդ լինելուց: Ինչ ա, ուզում եք անպայման եվրոպացի տղամարդ դառնա՞նք: Ես չեմ ուզում: Պետք չի մեզ»:
Խոսելով հայկական ֆուտբոլային ակումբների ֆինանսական վիճակի մասին` ՀՖՖ նախագահն ասաց. «Բացի «Փյունիկ»-ից, «Շիրակ»-ից, «Բանանց»-ից ու «Գանձասար»-ից, մնացածի մոտ վատ վիճակ է»: