| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ակումբում անցկացրած երեկոն աերոբիկայի լավագույն տարբերակն է: Մարդը թռվռում է, քրտնում, լավ զգացողություններ ունի. դա ակումբի դրական կողմն է: Նման գաղափար է դրվել Dance Dance Party Party պարապմունքների հիմքում, որոնք անցկացվում են Նյու Յորքի, Չիկագոյի, Տորոնտոյի, Օստինի, Վանկուվերի, Լոնդոնի ակումբներում` բացառապես կանանց համար. տեղեկացնում է Doctors.am-ը:
90 րոպե տևողությամբ այս պարապմունքներն անցկացվում են մթության մեջ: Դրանք հարմար են նրանց համար, ովքեր չեն սիրում, երբ մարզիչներն իրենց կարգադրություններ են անում, բայց ուզում են լիցքաթափվել: Այստեղ գործում են հետևյալ կանոնները. չի կարելի խմել, խոսել, արգելվում է տղամարդկանց մուտքը: Կանայք պետք է ազատ լինեն ու շարժվեն երաժշտության տակ` այրելով կալորիաներ:
«Պարերը կարող են լինել աերոբիկայի շատ լավ ձև: Դրանք նաև շատ դրական զգացողություններ են պարգևում` լավացնելով հոգեկան առողջությունը»,- մեկնաբանում է Անաս էլ Թուրաբին` Քեմբրիջի համալսարանի մասնագետը: