|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Լիբիացի ապստամբների առաջնորդ եւ Մուամար Քադաֆիի դեմ ռազմական դիմակության կազմակերպիչ Աբդել Ֆաթթահ Յունիսը սպանվել է այս գիշեր. տեղեկացնում է Reuters-ը:
Ապստամբների մեկ այլ առաջնորդ` Մուստաֆա Աբդել Ջալիլը, գործակալությանը հայտնել է, որ Յունիսը սպանվել է տեղական կառույցներից մեկի կողմից, որի եւ Յունիսի շահերը չեն համընկել: Ջալիլը հավելել է, որ սպանությունն իրականացրած կառույցի ղեկավարն արդեն ձերբակալվել է:
Աբդել Ֆաթթահ Յունիսը նախկինում ղեկավարել է Լիբիայի անվտանգության նախարարությունը: Երկրում հակակառավարական ելույթներ սկսվելուց հետո նա անցել էր ապստամբների կողմը եւ ղեկավարում էր ընդդիմադիր շարժումը: