|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ սիրիական Ռաս էլ Այն քաղաքում, որը սահմանակից է Թուրքիային, այսպես կոչված` Սիրիական ազատ բանակի դաշտային հրամանատարների եւ քուրդ աշխարհազորայինների միջեւ կրակի դադարեցման մասին համաձայնություն է ձեռք բերվել:
Այդ քայլին գնալ նրանց համոզել է ընդդիմադիր գործիչ Միշել Կիլոն, որը միջնորդի դեր է կատարել. տեղեկացնում է Взгляд-ը:
Ըստ համաձայնագրի` «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման անդամները եւ դրա` Սիրիական ազատ բանակի մաս կազմող դաշնակիցները դադարեցնում են Ռաս էլ Այնայի շրջափակումը, իսկ քրդերը թույլ են տալիս նրանց ազատ տեղաշարժվել քաղաքում` առանց զենքի: Կողմերը կարող են առանց սահմանափակումների օգտվել Թուրքիայի հետ սահմանային անցակետից:
Ընթացիկ հարցերի կարգավորման համար ստեղծվելու է համատեղ կազմկոմիտե: