Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն երեկ իր հեռուստաելույթում տեղեկացրել է, որ Լիբիայի կառավարության եւ Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները բանակցում են:
Նրա խոսքերով` բանակցությունների կետերից մեկը երկրի առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆիի հետագա ճակատագիրն է, եւ հենց այդ հարցի լուծումը հնարավորություն կտա ռազմական գործողությունից անցնել քաղաքական կարգավորման:
«Հարկավոր է, որ Քադաֆին հրաժարվի բոլոր քաղաքական եւ ռազմական լիազորություններից: Նա պետք է հրաժարվի իշխանությունից: Հրադադարը պետք է հայտարարվի Ազգային անցումային խորհրդի պայմաններով»,- ասել է Ժյուպեն:
Անցյալ շաբաթ արեւմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունը, տեղեկացրել էին, որ Քադաֆին պատրաստվում է փախուստի: Նաեւ տեղեկություններ կային, որ բրիտանական ու ֆրանսիական գործակալները պատրաստվում են ֆիզիկապես ոչնչացնել նրան:
Լիբիայի կառավարության մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ Քադաֆին չի պատրաստվում լքել երկիրը:
«Քադաֆին այստեղ է եւ մնալու է: Նա ղեկավարում է երկիրը եւ չի լքի այն: Նա հրաժարական չի տա, քանի որ ոչ մի պաշտոն չի զբաղեցնում: Սա մեր երկիրն է, եւ մենք այն չենք զիջի ավազակներին, որոնք պատանդ են վերցրել մեր քաղաքները: Մենք այն չեն զիջի հանցագործ ՆԱՏՕ կազմակերպությանը: Մեզանից յուրաքանչյուրը կշարունակի պայքարը: Մենք պատրաստ են պայքարել ամեն փողոցի, ամեն տան համար»,- հայտարարել էր նա:
Ի դեպ, դեռեւս հունիսի 18-ին Լիբիայի կառավարությունը հաստատել էր, որ ապստամբների հետ բանակցություններն են ընթանում, սակայն ապստամբները հերքել էին այդ տեղեկատվությունը: