Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիացի ապստամբները գրավել են երկրի մայրաքաղաք Տրիպոլին` գնդապետ Մուամար Քադաֆիի վերջին պատվարը, ոչ մի դիմադրության չհանդիպելով. տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` քաղաքի բնակիչները ուրախության ճիչերով եւ դեպի օդ կրակոցներով են դիմավորել նրանց:
Ավելի ուշ արաբական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ապտսամբների ձեռքում է Քադաֆիի որդիները` Սեիֆ ալ Իսլամը եւ Մուհամեդը: Նույն աղբյուրների պնդմամբ` Մուամար Քադաֆիի անվտանգության համար պատասխանատու հատուկ ստոաբաժանման զինյալները հանձնվել են ապստամբներին:
Ինչ վերաբերում է գնդապետ Քադաֆիին, լուրեր են պտտվում, թե նա փախել է երկրից աֆրիկյան երկրներից մեկը` ենթադրաբար Ալժիր կամ Չադ: Իսկ ելույթը, որ քաղաքի գրավումից մի քանի ժամ առաջ հեռարձակվել էր լիբիական հեռուստատեսության ուղիղ եթերում, իրականում նախապես տեսագրված նյութ էր:
Ելույթում Քադաֆին հայտարարել էր, որ չի լքի երկիրը, որ մտադիր չէ հանձնվել եւ կպայքարի մինչեւ արյան վերջին կաթիլը: Նա լիբիացիներին կոչ էր արել դուրս գալ փողոցները եւ զենքով պաշտպանել «սեփական նավթն ու սեփական երկիրը»:
Ի դեպ, Քադաֆիի վարչակազմի տապալման մասին լուրերը տարածում են ապստամբները եւ ընդդիմությունը, դրա պաշտոնական հաստատումը դեռ չի եղել:
Իսկ France Presse-ի տվյալներով` Տրիպոլիի վրա հարձակումը եղել է արյունալի. զոհվել է մոտ 1300 մարդ, վիրավորել` ավելի քան 5000-ը:
Լիբիայի կառավարության ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հաստատում է, որ հիվանդանոցները չեն կարողանում օգնություն ցուցաբերել բոլոր վիրավորներին: Նա այս գիշեր հանդես է եկել ազգային հեռուստատեսությամբ եւ հայտարարել, որ կառավարությունը պատրաստ է բանակցել ապստամբների հետ: Մուսա Իբրահիմը նաեւ դիմել է ՆԱՏՕ-ին` խնդրելով համոզել ապստամբներին դադարեցնել ռազմական գործողությունները Տրիպոլիում: