|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Մուամար Քադաֆիի կողմնակիցները լիբիացի ապստամբների զորքերի հրամանատար Աբդել Ֆաթթահ Յունիսի սպանության պատասխանատվությունը գցում են «Ալ Քաիդա»-ի վրա: Հիշեցնենք, որ Յունիսը սպանվել էր հուլիսի 29-ի գիշերը:
Լիբիայի կառավարության մամուլի քարտուղար Մուսա Իբրահիմը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչական ցանցի նպատակն է եղել ցուցադրել իր ազդեցությունը ապստամբների վերահսկողության տակ գտնվող արեւելյան Լիբիայի վրա:
Իսկ ապստամբների Ազգային անցումային խորհրդի նախարար Ալի Թարխունին ավելի վաղ հայտարարել էր, որ Յունիսը զոհվել է հենց ապստամբների ձեռքից, որոնք նրան պետք է ուղեկցեին Բենգազիում գտնվող շտաբ` հարցաքննոթյան. տեղեկացնում է mignews.com-ը: