կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-23 11:52
Հասարակություն

Ամեն ինչ անում են, որ մարդիկ արագ հասնեն հիվանդանոց

Ամեն ինչ անում են, որ մարդիկ արագ հասնեն հիվանդանոց

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նա եղել է Գավառի բժշկական կենտրոնում, ծանոթացել բուժհաստատությունում իրականացվող վերանորոգման, շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել ընթացիկ հարցերը, տվել ցուցումներ. տեղեկացնում է ՀՀ առողջապահական նախարարությունը:

Բժշկական կենտրոնը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում: Այն ստեղծվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան միաձուլման արդյունքում: Նախատեսված է բոլոր ծառայությունները (բացառությամբ ինֆեկցիոն-տուբերկուլոզային) տեղափոխել քաղաքի կենտրոն` բնակչության համար առավել մատչելի վայրում գտնվող Գավառի ծննդատան մասնաշենք: Գավառի ծննդատան շենքում կլինի 80 մահճակալ, որից վիրաբուժական` 25, թերապևտիկ` 15, մանկական` 10 և մանկաբարձագինեկոլոգիական` 30 մահճակալ:

Վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվել են լրացուցիչ աշխատանքներ` շենքի երեսպատում ջերմամեկուսացման նպատակով, տարածքի բարեկարգում, արտաքին լուսավորություն, 5-մահճակալանոց ինֆեկցիոն բաժանմունքի տեղակայում տնտեսական մասնաշենքում, դիահերձարանի կառուցում:

Գավառի ԲԿ ծննդատան շենքի վերանորոգման աշխատանքների ավարտից հետո բժշկական կենտրոնը վարկային ծրագրի շրջանակներում կհագեցվի ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով:

Գավառի բժշկական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 2011 թվականի հոկտեմբերի ընթացքում: