Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր այս ապիկար իշխանությունը շարունակում է կործանիչ գործունեությունը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը Չարենցավանի ընտրողների հետ հանդիպմանը։
«Մենք տեսնում ենք ժամ առ ժամ, որ ադեկվատությունը ավելի շատ են կորցնում և անիմաստ քայլերով ավելի են խորացնում ճգնաժամը։ Թուրքը այսօր տնավորվել է Սյունքում և Գեղարքունիքում, Սև լճում իրենք արդեն լողում են, մենք քաշվել ենք հետ՝ թույլ տալով, որ նրանք տեղաբաշխվեն մեր տարածքում»,-ասաց նա։
Գործող իշխանությունների վերականգնվելու դեպքում, Վահե Հակոբյանի համոզմամբ, թուրքերը գալու են հասնեն Երևան, Չարենցավան, հետո այս կողմում միանալու են իրենց զորքերին Գեղարքունիքում։
«Նիկոլը այսօր տանում է մեզ ակնհայտ բախման․ մենք պետք է իր ձեռքից բռնենք, և դա պետք է անենք իրար հետ։ Մենք հիմա այստեղ ենք, որ խնդրենք՝ մեզ տալ հնարավորություն, դուրս վռնդել այս ազգադավաճաններին մեր երկրից և անցնենք երկիրն այս ճգնաժամային վիճակից դուրս բերելու էտապին»,-ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․