Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ձեռագիրը, չեմ բացառում, որ նման բան եղած լինի»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» դատավորին հեռացնելու համար:
«Իրականում չգիտեմ, թե որքանով է հավաստի այդ լուրը, բայց ընդհանարապես, մի բան ակնհայտ է՝ իշխանությունները դիմում են ամեն քայլի, որպեսզի ազատվեն Սահմանադրական դատարանի դատավորներից»,-նշեց Սաղաթելյանը, հավելելով, որ եթե, իրավամբ լուրը հավաստի է և իրավապահ մարմինները հետևեն Փաշինյանի հրահանգին ու ամեն գնով հասնեն ՍԴ դատավորների հեռացմանը, ապա Հայաստանում վերջնականապես կթաղվի դատական համակարգը։
«Իշխանություններն այս ժամանակահատվածում, դիմել են բազմաթիվ հակաօրինական, հակաիրավական գործողությունների և շարունակում են այդ քայլերը, մենք այս մասին բազմիցս հայտնել ենք մեր կարծիքը և դատապարատել»,- ասաց Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքի ընդունումից անմիջապես հետո մեղադրանք առաջադրվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, հետո ՍԴ նախագահի սանիկը նորից կալանվորվեց։
«Ակնհայտ է, որ այս իշխանությունը դիմում է ապօրինի բոլոր միջոցներին, որպեսզի ազատվի ՍԴ այսօրվա անդամներից, նշեմ, որ ի պատիվ ՍԴ դատավորների՝ նրանք դեռ դիմադրում են, որը ողջունելի է: Իշխանությունների նպատակը ոչ թե դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելն է, այլ սեփական քիմքին հաճելի որոշումներ ընդունող դատական համակարգ ունենալը, և իրենց գործողությունները բխում են հենց այդ նպատակից»,- ընդգծեց Սաղաթելյանը:
Նա հավալեց, որ չպետք է թույլ տալ, որպեսզի իշխանությունը շարունակի նման ապօրինությունները, քանի որ կան մեխանիզմներ՝ Սահմանադրական դատարանի նախագահը և դատավորներն ունեն անձեռնմխելիություն, իսկ նման ճանապարհով հասնել դատավորների հրաժարականին՝ անթույլատրելի է:
Հարցին՝ ի՞նչ տեղի կունենա, եթե իրավապահ մարմինները հետևեն Փաշինյանի հրահանգին և ամեն գնով հասնեն ՍԴ դատավորներին հեռացնելու, նա պատասխանեց. «Դա կբերի շատ վատ հետևանքների․ Հայաստանում բոլոր առումներով վերջնականապես կթաղվի դատական համակարգը»: