|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ հերթական քառօրյայում երկրորդ ընթերցման ռեժիմով քննարկվում է Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իրականացված բոլոր աշխատանքները, ներկայացված առաջարկները, թե որքանով են այդ առաջարկները տեղ գտել ԸՕ նախագծում:
Նախարարի խոսքով՝ եթե խորհրդարանական ուժերը փոխհամաձայնության հասնեն, կառավարությունը պատրաստ է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ արտահերթ նիստ առաջարկել Ազգային Ժողովին: Իսկ քննարկումները կարող են շարունակվել նաև Ընտրական օրենսգրքի 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ ընդունվելուց հետո: Դավիթ Հարությունյանի հավաստմամբ՝ ցանկացած առաջարկ մանրամասնորեն կքննարկվի:
«ԸՕ-ն պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: Դա հաշվի առնելով` ակնկալում ենք, որ ԸՕ 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ այն ընդունվի այս քառօրյայում: Բայց եթե պարզվի, որ իշխանությունները եւ ընդդիմությունն իրենց առաջարկներով փոխզիջման են հասել, հնարավոր կլինի մինչեւ մայիսի վերջը արտահերթ նիստ կազմակերպել, որպեսզի չուշանանք հունիսի 1-ի համար», - ասաց նախարարը: