Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում թողնում են` շենքերն այն վիճակին հասնեն, որ այլևս վերականգնել չլինի, ու հետո արդեն քանդում են` պատճառաբանելով, թե շենքը վթարային էր. լրագրողների հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն` անդրադառնալով տպարանի` օրերս պայթեցված շենքին:
Նա հայտնեց, որ տպարանի շենքը Թամանյանի արվեստանոցում էր նախագծվել, ու թեև այն պահպանվող հուշարձանների ցանկում չկար, սակայն յուրաքանչյուր շենքի մեջ պատմություն կա:
«Շենքը սեփականաշնորհվել էր, և շատ վատ սեփականաշնորհում էր եղել, քանի որ նախկինում, ովքեր վերցրել էին շենքը, թողել էին, որ այն շատ վատ վիճակում հայտնվի, և նոր սեփականատերն այն ձեռք էր բերել մաշված վիճակում: Բայց այստեղ խնդիրն այն էր նաև, որ շենքի սեփականատերը հայտնել էր, թե իբր Ճարտարապետների միությունում հոկտեմբերի 1-ին քննարկում է եղել շենքի քանդման վերաբերյալ, սակայն մենք հոկտեմբերի 22-ին ենք հայտարարություն տարածել, որ նոյեմբերի 1-ին պետք է քննարկում լինի, այսինքն` նման բան չկա, մենք չենք քննարկել այս հարցը»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա` յուրաքանչյուր խորհրդային կառույցի նկատմամբ բարբարոս վերաբերմունք ունենք, և ամեն ինչ ուզում են քանդել, ասես մենք այնտեղ չենք ապրել: «Չի կարելի ամեն ինչ նման տմարդի ձևով քանդել: Տեղի բնակիչներին էլ պետք է նախօրոք տեղեկացնեին, ոչ թե 2 ժամ առաջ ասեին»,- ասաց Մինասյանը: