կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-22 10:12
Առանց Կատեգորիա

Երկընտրանք՝ առանց ընտրության

Երկընտրանք՝ առանց ընտրության

Հայաստանի հասարակությունը երկընտրանքի առջեւ է` գնալ համակերպվել իմիտացիոն զարգացումների հեռանկարի հետ կամ, նախաձեռնողականություն ցուցաբերելով, կենսական փոփոխությունների հասարակական պահանջներ ձեւակերպել: Սա ընտրություն է դեպի հետագա դեգրադացիա տանող կայունության եւ հասարակության պահանջով պարտադրված համակարգային փոփոխությունների միջեւ:

Ներկայումս իշխանությունը եւ «արմատական» ընդդիմությունը համերաշխորեն բանակցում են հետագա զարգացումներն առաջին տարբերակով առաջ մղելու համար: Իրենց սկսած տունտունիկի շուրջ՝ համընդհանուր թամաշայի թիկունքում, նրանք ընդամենը փորձում են գալիք հերթական ընտրություններին դերաբաշխման եւ ստացվելիք դիվիդենդները կիսելու խնդիր լուծել: Սա նման է մանիպուլյացիայի, որն ընդամենը բացառում է իրական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունների թեկուզ տեսական հնարավորությունները:

Մինչդեռ երկրորդ ռացիոնալ տարբերակի կենսագործման միջոցները մնում են անորոշ՝ մի կողմից դաշտում գործող մնացած ուժերի գերպասիվության, մյուս կողմից՝ հասարակական պահանջների չբանաձեւման եւ դրանց հիման վրա նոր, գոյություն ունեցող մարտահրավերներից բխող քաղաքական օրակարգ չձեւավորելու պատճառով: