Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե ոչ՝ բոլորը, ապա շատերը՝ հաստա՛տ, նկատել են, որ Կենտրոնական ընտրահանձնաժողով 27 կուսակցություն ու դաշինք հայտ է ներկայացրել՝ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար: Դե, այդ հանգամանքին դժվար էր ուշադրություն չդարձնելը: Դատեք ինքներդ. երկիրն ու հասարակությունը (եթե անհաղորդության դիմակ հագած բնակիչների բազմությունը կարելի է այդպես բնորոշել) բառի ամենաուղիղ իմաստով լինել-չլինելու խնդրի առաջ են կանգնած, արտահերթ ընտրություններ են հայտարարվում, ու՝ հո՛պ, միանգամից մի երեսուն կուսակցություն հերթ է կանգնում ԿԸՀ-ն դռների և լրատվական «դեղձանկների» խոսափողների առաջ, շտապում է մասնակցության հայտ ներկայացնել: Այս մասին գրում է 7or.am-ը:
Քիչ չէ: Բայց ավելի հատաքրքրական են այլ հարցեր.
Ա) Ովքե՞ր են հատկապես նոր-նոր ձևավորված, բառացիորեն մի 7-10 օր առաջ ստեղծված, ճիշտ է ասել՝ «ծլեցված» կուսակցությունները,
Բ) հատկապես ի՞նչ նպատակով են այդ, ինչպես նաև տարբեր «մարդ-կուսակցություններ» մտցվել առաջիկա գերարագընթաց ընտրապայքարի հորձանուտ:
Մի՞թե տարօրինակ չէ, երբ անգամ լրագրողներին են նշված 27 կուսակցություններից շատերն անծանոթ: Բայց, եթե «աստղ են վառում, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է», իսկ տվյալ պարագայում՝ խիստ անհրաժեշտ:
Թեկուզ հպանցիկ ու նախնական վերլուծությունը հուշում է, որ ընտրամասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների նման բազմությունն ամենից առաջ խիստ անհրաժեշտ է Հայաստանի իշխանությունը զավթած օտարահպատակներին, հատկապես՝ նիկոլ փաշինին:
Բացահայտ տեսանելի է նաև, թե դրանով ինչ նպատակներ են հետապնդվում: Առաջինը՝ կուսակցություն-թեկնածուների նման խայտաբղետ քանակությունն անխուսափելիորեն շփոթության մեջ է գցելու ընտրողների մի զգալի մասին:
Երկրորդը՝ անձրևից հետո սնկի նման «աճեցված» կուսակցությունների այդ քանակությունը հանգեցնելու է այն հետևանքին, որ ընտրողների ձայները պարզապես կփոշիանան: Դա շատ պարզ է. ենթադրենք 10 կուսակցություն ստանում է 1-ից մինչև 2 տոկոս քվե, ինչն ընդհանուրի մեջ կարող է կազմել 10-ից 20 տոկոս: Այսինքն, ընտրողների 10-20 տոկոսի ձայները կփոշիանան: Նման պատկերը, բնականաբար, առաջնահերթ ձեռնտու է տվյալ պահին իշխանությունից կառչած թրքահպատակ ռեժիմին, քանզի այդ փոշիացած ձայները իրեն չէին տրվելու ոչ մի դեպքում, իսկ այսպես՝ չտրվեցին նաև մրցակից առանցքային ուժերին:
Կա նաև զուտ հոգեբանական պահ. ընտրողների մի մասի վրա թեկնածու-կուսակցությունների նման բազմությունը վանող ազդեցություն է թողնում, մարդիկ ձեռքները թափ են տալիս և չեն ցանկանում քվեարկությանը մասնակցել: Իսկ դա՝ ընտրողների պասիվությունը և չմասնակցելը, նույնպես բխում է իշխանությունից կառչած նիկոլ փաշինի ռեժիմի շահերից:
Հավելենք սրան և այն ակնհայտ իրողությունը, որ հայտ ներկայացրած կուսակցությունների շարքում կան նաև նիկոլ փաշինի գրպանում գտնվող բացահայտված «կլոններ», և պատկերը կամբողջանա:
Մյուս կողմից, չնայած գրեթե 30 կուսակցություն թեկնածուական հայտ է ներկայացրել, չնայած նման բազմաքանակությանը, իրականում ձևավորված է չափազանց պարզ երկընտրանք. Հայաստա՛ն կամ ... մահ:
Այսինքն, կա՛մ ընտրում ես իրապես երկիրն այս վիճակից հանելու փորձ և կարողություն ունեցող ուժը և գործչին, ինչպիսին է, օրինակ, «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և ստանում ես առարկայական հնարավորություն՝ Հայաստանի հետագա գոյության ու վերելքի համար:
Կա՛մ կախգլուխ ձայն ես տալիս նիկոլ փաշինին ու հատկապես նրա նետած «մանրաձկներին» և միանում ես Հայաստանի ու հայության ոչնչացման, տակավին ընթացքի մեջ գտնվող ու մոլեգնող թուրքական չարագործությանը, ինչից հետո գնում ես «ՀՀ 1991-2021» նշումով տապանաքար տաշելու (պսակն ու խունկն էլ չմոռանաք, եթե իհարկե, հասցնեք նիկոլին ձայն տալուց հետո մեկը դնել, մյուսը՝ վառել):
Աղբյուրը՝ 7or.am