կարևոր
4570 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-03 16:14
Քաղաքական

Եթե այլընտրանք ունեցող անձիք  ու ուժեր կան՝ մենք պատրաստ ենք աջակցել իրենց՝ առանց որևէ ակնկալիքի, առանց որևէ դիրքի․ Արծվիկ Միասյան

Մենք «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ, երբ խորհրդարանում չէինք, հասարակություն էինք կարողանում համախմբել, ոչ այն քանակի, որ Նիկոլ Փաշնյանը ընդանրապես ձայն չստանար, չհայտնվեր այստեղ, բայց հասարակական պահանջ կար, հիմա իրենք սոցցանցերի առաջ նստած քննադատելով են ուզում հասարակություն համախմբել, թող փողոցային ակցիա անեն մենք էլ կաջակցենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մարդիկ պետք է պարզ հասկանան՝ ճշմարտությունը հետևյալի մեջ է, ամեն մեկն իրեն ընդդիմադրի համարող այսօրվա այս անձանց պետք է կանգնի կոնկրետ ծրագիր շուրջ, որպեսզի հեռացնենք այս մարդկանց,և ամեն մեկը կարողանա հասարակության հետ աշխատի, մարդկանց պետք է բացատրի ստեղծված վիճակը, որ մարդը ոչ թե օրվա ճաշը ուտի, նստի սկսի քննադատել, այլ՝ դուրս գա, ինչ-որ քայլ անի։ Մենք միշտ ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է իրականացնել համատեղ, չի կարող միայն փողոցային պայքարով հասնել արդյունքի, չի կարող միայն այս ամբիոնը պահելով, փողոցում բան չանելով իշխանափոխություն տեղի ունենա։ Համաժողովրդական շարժումը պետք է բերի արտաքին դերակատարների, ռազմավարական գործընկերների կողմից որոշումների վերանայմանը, նրանք պետք է տեսնեն, որ հայ ժողովուրդը չի հանձնվում, բայց երբ այդ մարդիկ տեսնում են, որ ժողովրդի մի փոքր հատվածը, որ ապրում է հայրենիքի անհանգստությամբ, նրանք էլ են մտածում, որ այս իշխանությունը իր ժողովրդի ցանկությունն է իրականացնում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք հանրության աչքերը բացվել են պատգամավորը նշեց, որ իրենք հույս ունեն․ «Որովհետև այլընտարնք չկա։ Եթե այլընտրանք ունեցող անձիք  ու ուժեր կան, մենք պատրաստ ենք աջակցել իրենց՝ առանց որևէ ակնկալիքի, առանց որևէ դիրքի։ Հիմա մենք օգտագործում ենք այս գործիքակազմը, եթե ավելի լավ գործիքակազմ կա՝ թող ասեն, մենք օգնենք։ Ով ասում է, որ քվեն մեզ են տվել, և եթե քվեն լիներ բավարար Նիկոլ Փաշինյանը այսօր այստեղ չէր լինի։ Ամեն ինչ մեկ նպատակ է հետապնդում՝ վարկաբեկել, հեղինակազրկել, եթե իրենք երազում են այս մանդատների մասին, թող գան, ես մեծ ուրախությամբ կնվիրեի այլ մարդու»,- ասաց նա։