Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ կառույցների պաշտոնատար անձինք, զբաղվում է մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հայտնաբերմամբ ու նրանց խնդիրների լուծմամբ:
Ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների խնդիրները՝ ընդգծելով իրենց ուսումնասիրության արդյունքները. չնայած իրականացվող ամենօրյա աշխատանքին, երբեմն կրկնվում են նույն անչափահասների տարբեր իրեր վաճառելու պատրվակով մուրացկանությամբ զբաղվելու դեպքերը: Անդրադարձավ նաև այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքում ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ պետական ու ոչ պետական կառույցների փոխգործակցության սերտացմանը:
«Պետք է ջանք չխնայենք խնդիրների շուտափույթ լուծումների համար».- ամփոփեց Նելլի Դուրյանը: Աշխատանքային խմբի անդամները մանրամասն քննարկեցին անչափահասների կողմից մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի նախականխման միջոցառումները՝ հանդես գալով առաջարկներով: Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: