|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսական հեղինակավոր «Օգոնյոկ» հանդեսը հրատարակել է աշխարհի այն 10 նշանավոր բնակավայրերի ցանկը, որոնք առանձնանում են որոշակի մասնագիտությամբ, հմտությամբ եւ գիտելիքների պաշարով աչքի ընկած անհատների «խիտ կուտակումներով»: Լավագույն տասնյակում է նաեւ Ղարաբաղի Չարդախլու գյուղը:
Հանդեսի տեղեկացմամբ գյուղը յուրահատուկ է նրանով, որ այն միանգամից երկու մարշալների` Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի ծննդավայրն է: Բացի այդ` Չարդախլուն տվել է 12 գեներալ եւ Խորհրդային Միության 7 հերոս: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած 1250 գյուղացիներից 250-ը բարձր պաշտոններ են զբաղեցրել խորհրդային զինված ուժերում:
«Օգոնյոկը»-ը նաեւ չի մոռացել նշել, որ ներկայումս Չարդախլուն գտնվում է Ադրբեջանի տարածքում եւ հայաթափվել է 1988 թ.` հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ: