Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում սեպտեմբերի 4-ին կյանքից հեռացել է նշանավոր պետական, հասարակական-քաղաքական գործիչ, Աբխազիայի հերոս Ալբերտ Թոփալյանը:
Նա 89 տարեկան էր։
Ալբերտ Թոփալյանը ծնվել է 1935 թվականի ապրիլի 2-ին։ Մասնագիտությամբ բժիշկ էր՝ սրտաբան: 1980-ականների վերջերին, երբ Խորհրդային Միության ողջ տարածքում սկիզբ էին առել ազգային-ազատագրական շարժումներ, Ա. Թոփալյանը, ում ծնողներին բաժին էր ընկել ստալինյան բռնաճնշումների և աքսորի ողջ դառնությունը, ամբողջությամբ նվիրվեց Աբխազիայի հայությանը մեկ համայնքային կառույցի մեջ միավորելու գործին: Նա իր համախոհների հետ հիմնեց «Կռունկ» հասարակակա-բարեգործական միությունը, որն սկսեց հրատարակել համանուն թերթը:
Հայ համայնքի ստեղծման աշխատանքներին զուգահեռ՝ նա ակտիվ կերպով մասնակցում է Աբխազիայի բուռն քաղաքական կյանքին:
1991-ին ընտրվում է խորհրդարանի պատգամավոր:
1992-1996 թթ. եղել է Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ:
1992-1993 թթ. վրաց-աբխազական պատերազմի տարիներին համատեղությամբ եղել է Պաշտպանության պետական կոմիտեի փոխնախագահ (նախագահը պետության ղեկավար Վ. Արձինբան էր): Ա. Թոփալյանը աբխազաական բանակի կազմում գործող մարշալ Բաղրամյանի անվան հայկական գումարտակի ստեղծման նախաձեռնողներից և կազմակերպիչներից է։
1996 - 1999 թթ. Աշխատել է Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում,
2001 – 2002 –ին ղեկավարել է Երիտասարդության հարցերի, սպորտի և առողջարանների նախարարությունը:
Թոփալյանը եղել է Աբխազիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Վլադիսլավ Արձինբայի զինակիցը, անգնահատելի ներդրում է ունեցել աբխազական պետականության կայացման գործում:
Նշանավոր պետական և ռազմաքաղաքական գործիչը նաև մեծ ներդրում ունի աբխազ, հայ և մյուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման կարևոր ու շնորհակալ գործում, որը բարձր է գնահատվել թե ժողովուրդների, թե պետության կողմից:
Ալբերտ Թոփալյանը «Հայենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր է։