Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական «Առաջին հեռուստաալիքով «Պոզներ հաղորդման» վերջում Շառլ Ազնավուրը պատասխանեց Մարսել Պրուստի 10 հարցին:
-Ո՞րն է Ձեր սիրելի, նախընտրելի խոսքը:
- «Աբչերենտե», որ նշանակում է հրաշալի է: Չգիտեմ՝ ինչի եմ սիրահարվել այդ բառին, բայց հաճախակի եմ կրկնում:
- Իսկ ո՞րն է Ձեր ամենաչսիրված խոսքը:
-«Անշնորհակալ» բառը չեմ սիրում, որովհետեւ դա նշանակում է այն, ինչ ես ամենաշատը չեմ սիրում:
-Դուք տարբեր աստղերի հետ եք երգել: Կա՞ մեկը, ում հետ չեք երգել, բայց շատ կուզեիք:
-Ռեյ Չարլզը:
-Տղամարդու ամենալավ հատկանիշը:
-Զգացմունքայնությունը:
- Իսկ կնո՞ջը:
- Միշտ իմ հետեւում:
-Անմարդաբնակ կղզի գնալուց ի՞նչ կվերցնեիք Ձեզ հետ:
- Գրելու պարագաներ:
-Եթե հնարավորություն ունենայիք սեղան նստելու եւ ուրախանալու պատմությանը հայտնի որեւէ մեկի հետ, ո՞ւմ կընտրեիք:
-Եթե միայն մեկի հետ, ապա Լաֆոնտենին:
-Ի ՞նչ է ընկերությունը:
-Գիտեք, եթե դիտարկենք այդ բառն առանց «սեր» բառի, այն շատ բան չի նշանակի:
-Ձեզ համար բաժակը կիսով չափ լի՞քն է, թե՞ կիսով չափ դատարկ:
-Իհարկե, կիսով չափ լիքն է, եւ դա հանդիսատեսով լի դահլիճն է:
-Եթե հանդիպեիք Բարձրյալին, ի՞նչ կասեիք:
-Կասեի՝ ողջյու՜յն, եւ հետո պետք է նա խոսի, որովհետեւ ես քիչ սխալներ չեմ արել… Բայց դե նա էլ սխալներից զերծ չի մնացել: