Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Երեկ օրվա երկրորդ կեսին քաղաքական շրջանակներում սկսեցին դարձյալ լուրեր շրջանառվել, թե Սերժ Սարգսյանը որոշել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: «ՉԻ» աղբյուրի տեղեկություններով` այս անգամ Սերժ Սարգսյանը վերջնական որոշում է կայացրել, եւ չի բացառվում, որ մինչեւ սեպտեմբեր Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Չնայած սրան, խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը դեռւես չի որոշել, թե ով է փոխարինելու Ալիկ Սարգսյանին: Ուստի հիմա սկսվել է լոբբինգի գործընթացը: Ամենահավանական թեկնածուն, ասում են, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն է, որը ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի աթոռը: Վերջինս ոստիկանությունում համարվում է ամենացանկալի անձերից մեկը, եւ նրա գործընկերներից շատերը տարբեր առիթներով ասել են դրա մասին: Մյուս թեկնածուն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանն է, որը ոստիկանություն է «բերվել» համակարգում եվրոպացիների պահանջով իրականացվող բարեփոխումների ծրագիրը իրականացնելու առաքելությամբ: Վերջինս երիտասարդ է, ստացել է նորմալ կրթություն, բայց որպես ոստիկանապետ թույլ ֆիգուր է, ընստ այդմ` համակարգում նրա նշանակմանը որեւէ մեկը չի հավատում: Չնայած` վոերիջինիս համար ակտիվորեն լոբբինգ են իրականացնում Սերժ Սարգսյանի փեսան` Միքայել Մինասյանն ու նրա թիմը: Ավանդաբար ոստիկանապետի հավանական թեկնածուների ցուցակնում է հայտնվել ՊՆ նախարարի տեղակալ Վովա Գասպարյանը: Պոսակցություններ կան, որ վերջինիս համար ակտիվորեն աշխատում է Բարսեղ Բեգլարյանը` «Ֆլեշի» Բարսեղը: Ռոբերտ Քոչարյանի թիմն էլ ցանկանում է առաջ բրթել Աշոտ Գզիրյանին, ով հիմա զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը: