|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀԿ-ից անսպասելի երես դարձրած եւ «Շրջադարձ» անունով նոր կուսակցություն հիմնած Սիմոն Զոնաղչյանին ՀՀԿ-ում համարում են թաքնված միլիոնատեր, որ իր կարողությունը կուտակել է կառավարության աշխատակազմում ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում աշխատելիս:
Սիմոնը կարողանում է չափավոր ապահովված եւ զուսպ մարդու տպավորություն թողնել, սակայն ՀՀԿ-ականները առանց կատակի ասում են, թե Սիմոնը հիմա այնքան հարուստ է, որ կարող է իրեն թույլ տալ նաեւ կիսաընդդիմադիր դիրքորոշում ունենալ եւ խոսել քաղաքացիների ու հայրենիքի անունից:
Հիշեցնենք, 262 անդամ ունեցող «Շրջադարձը» հռչակել էր, որ իր առաքելությունը հայ քաղաքական կյանքը շրջադարձային կերպով փոխելն է: Իսկ կուսակցության «ատամհատիկին» Ղոնաղչյանը հայտարարել էր, որ եկել են քաղաքական դաշտ, «որպեսզի քայլեն»: Հնարավոր է` այսօր նրա քայլերը վերջանան ԲՀԿ համագումարում: Եթե, իհարկե, Գագիկ Ծառուկյանն ընդունի ԲՀԿ-ին ձուլվելու` նախկին ՀՀԿ-ականների եւ նախկին ԲՀԿ-ականների խմբակային խնդրանքը: