Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես տեղեկացնում է «Էխո Կավկազա» լրատվամիջոցը, Թբիլիսիում տեղի է ունեցել գիտաժողով «Հայ հասարակությունը Թբիլիսիում. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով: Միջոցառման ընթացքում քննարկվել է մի հարց, որը Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության գալով, իսկ օգոստոսյան պատերազմից հետո՝ առավել եւս, Վրաստանի ղեկավարության կողմից բարձրացվել է ներպետական լուրջ խնդրի մակարդակի:
Գիտաժողովին մասնակցում էին Վրաստանի Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ եւ այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով հատուկ ժամանած՝ Վատիկանի ներկայացուցիչ Կլաուդիո Գուգերոտին: Քննարկման գլխավոր թեման Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման հարցն էր վրացական թեմի կողմից: Վրաստանի վերաինտեգրման իրավապաշտպանության հարցերի նախարարի տեղակալ Ելենա Թևթորաձեն խոստովանել է, որ, ըստ Վրաստանի Սահմանադրության, երկրի բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իրավաբանորեն ամրագրելու իրենց կրոնական պատկանելությունը, եւ անմիջապես էլ բավական կտրուկ հերքել է իր ասածը: «Մենք Էջմիածնի եկեղեցուն կարգավիճակ չենք տա Վրաստանում, որովհետեւ Հայ Առաքելական եկեղեցին, որը գոյություն ունի Վրաստանում, այսպես կոչված՝ մասնաճյուղ է: Մի անգամ ևս՝ Վրաստանում մենք չենք ճանաչում Էջմիածնի եկեղեցին»,- ասել է նա:
Այսչափ նախանձախնդիր վերաբերմունքն այդ թեմային բացատրվում է այն հանգամանքով, որ Սաակաշվիլիի կառավարությունն արդեն մի քանի տարի է՝ փորձում է Հայ Առաքելական եկեղեցուց մի քանի եկեղեցի խլել եւ Վրացական եկեղեցու սեփականությանը հանձնել: Այդ խնդիրն առավել սուր հարցերից է հայ-վրացական հարաբերություններում:
Թե ինչն է վրացական իշխանությունների սույն նկրտումի պատճառը, չի բացատրվում, սակայն նրանք հրաշալի հասկանում են, որ, իրենց տարածքում ճանաչելով Հայ Առաքելական եկեղեցու թեմը, որևէ իրավական իրավունք չեն ունենա սեփական հայեցողությամբ վանքերը մեկից վերցնել ու մյուսին փոխանցել: