Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ձեր գործողություններով եք ապալեգիտիմացրել ձեզ։ 3,5 տարի է անցել պատերազմից, 3,5 տարում ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը մշակված չէ և գործողություններ այդ ուղղությամբ չեք ձեռնարկում։ Այս մասին Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ձեր ոստիկանությունը երկրի ղեկավարությանը բանի տեղ չի դնում։ Ոստիկանապետը իր տեղակալներով, որոնք ըստ օրենքի՝ հասարակական կարգ պաշտպանելու ժամանակ պետք է ունենան օրինակելի համազգեստ, իրենք են խախտում օրենքը՝ առանց գլխարկի, սիգարետներով, և այլն։ Ձեր փրկարար ծառայության պետը, որին գեներալի կոչում եք տվել, փոխանակ զբաղվի աղետի գոտով՝ Լոռի մարզով, նույն ձևի, առանց գլխարկի, ժողովրդի մեջ պտտվում են։ Գնում եք սահման, ձեզ դիմավորում են գնդապետներ, փոխգնդապետներ, կանգնած շարքում պատիվ են տալիս, կողքին կանգնած է գեներալ առանց գլխարկի, դուք ոչ մի բան չեք ասում։ Պետության պատիվը հենց նրանք են գցում»։
Մանրամասն՝ տեսանյութում