Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր նախագահական նստավայրի դիմաց հաշմանդամ օդաչուները ցույց էին կազմակերպել:Արդեն մի քանի տարի է` նրանք չեն ստանում օրենքով իրենց հատկացված թոշակները:
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը 2004-ի ապրիլի 12-ին իրեն սնանկ հայտարարեց, որի արդյունքում բազմաթիվ օդաչուներ և ինժեներատեխնիկական անձնակազմը մնացին գործազուրկ: Իրավահաջորդի բացակայության պայմաններում նրանք մնացին առանց վարձատրության:
Թոշակառուները պարբերաբար ցույցեր են կազմակերպում, սակայն դեռ ոչ մի արդյունքի չեն հասել:
Նշենք, որ օդաչուները աշխատանքի ընթացքում ձեռք են բերել մասնագիտական հիվանդություններ` գլխացավ, վատ լսողություն, սիրտ-անոթային հիվանդություններ: Ի դեպ, նրանցից շատերը մասնակցել են Արցախյան հերոսամարտին:
Անուշ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
Հ.Գ. Տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած 147 օդաչուներից ներկայումս ողջ են միայն 90-ը: