կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-28 17:12
Հասարակություն

Թոշակները կբարձրանան... հունվարին

Թոշակները կբարձրանան... հունվարին

2014 թվականի հունվարի 1-ից թոշակները կավելանան 15 տոկոսով, աշխատավարձերը կավելանան հուլիսի 1-ից' 40 տոկոսով: Սա 2014 թվականի պետական բյուջեի նախագծով է հաշվարկվել: Ավելացումները կատարվելու են պետբյուջեի' 90 մլրդ դրամով ավելացման շնորհիվ: կառավարությունը նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսել է հուլիսին, որպեսզի գործատռուները իյնչեւ այդ միջոցներ կուտակեն աշխատավարձ վճարելու համար: Նվազագույն կենսաթոշակը սահմանվում է 18,200 դրամ: Թոշակները բարձրանալու են ոչ համընդհանուր. առաջին հերթին բարձրանալու են ամենաքիչ թոշակ ստացողներինը: «Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ, 111 հազար 900 կենսաթոշակառուի համար բարձրացումը կլինի 45 տոկոս, 180 հազարի համար' 15-20 տոկոսով»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը' հավելելով, որ 70 հազար դրամ եւ ավելի թոշակ ստացողների համար բարձրացումը կլինի 3 տոկոսով:

 

«Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ եւ ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում եւ միեւնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը' 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը' ավելի բարձր»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: