Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Չավուշօղլուն ԵԽԽՎ նախագահի պաշտոնը շփոթել է իր հայրիկի դուքանի հետ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանը եւ Թուրքիան բանակցությունների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել Արցախի որոշ տարածքներ հանձնելու վերաբերյալ:
«Չի կարելի նման անպատասխանատու հայտարարություններ անել, սուտ ու կեղծիք տարածել, մանավանդ որ, բացի արձանագրություններից, որեւէ բան չկա: Ավելին` բազմիցս ասել ենք, որ հայ-թուրքական պրոցեսն ու Արցախի խնդիրն իրար հետ որեւէ առնչություն ունենալ չեն կարող»,- ասաց Է. Շարմազանովը:
Նա նշեց նաեւ, որ Թուրքիան մինչեւ խնդրին անդրադառնալն ու կեղծ ժողովրդավար ձեւանալը, թող նախ իր խնդիրները լուծի` զորքերը դուրս բերի Հյուսիսային Կիպրոսից, 301-րդ հոդվածը հանի, լուծի քրդերի հարցը. «Դա Չավուշօղլուի եւ նրա ցեղակիցների գործը չէ, եթե ուզում են օգուտ տալ ԼՂ հարցի կարգավորմանը, ապա թող չզբաղվեն դրանով»: