Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումի բարեկամական խմբի ժողովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Հայաստանին և ՌԴ-ին մեղադրող անհեթեթ հայտարարություններով է հանդես եկել:
Ըստ Gazetevatan-ի` փորձելով քննադատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` պատերազմի վերսկսման հավանականության մասին հայտարարությունը` Չավուշօղլուն պնդել է, որ «Հայաստանը քաղաքական լուծում չի ցանկանում»:
«Ադրբեջանի հողերն օկուպացնելու հարցում պատասխանատուներից դրական մոտեցում և խաղաղ լուծում ակնկալելը չափազանց լավատեսական է»,- ասել է թուրք նախարարը` պնդելով, թե իբր հրադադարը խախտողը Հայաստանն է:
Նա Թուրքիայի «եղբայր» Ադրբեջանին ներկայացրել է որպես «հանդուրժողականության լավագույն օրինակ»՝ նշելով. «Ադրբեջանը և Բաքուն դարեր շարունակ տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների կենտրոն են եղել: Այստեղ կողք կողքի կարող ենք տեսնել մզկիթներ, եկեղեցիներ և սինագոգներ»:
Ինչ վերաբերում է Ղարաբաղի մասին ՌԴ վարչապետ Մեդվեդևի հայտարարություններին` Չավութօղլուն դրանք «անլուրջ» է որակել:
«Թուրքիայի դիրքորոշումն ակնհայտ է: Հրադադարն ո՞վ է խախտել` Հայաստանը: Կարո՞ղ է` Թուրքիան զանգահարել է Հայաստանին ու ասել` հարձակվեք Ադրբեջանի վրա՞: Պնդումներն էլ որոշ լրջության պետք է լինեն»,- նշել է նա: