Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն խոչընդոտել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների` Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարցեր տալուն:
Նաիրա Զոհրաբյանը եւ պատվիրակության եւս երկու անդամ հերթագրվել են եւ վարչապետի ելույթից ընդամենը երկու րոպե առաջ հերթագրվածների ցուցակում երկրորդն են եղել, սակայն ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահը նրանց ելույթ ունենալու հերթը կանխամտածված կերպով հետաձգել է.
«Քառասուն րոպե ուշացումով, ինչն առաջին անգամ էր պատահում ԵԽԽՎ-ում, բերեցին հերթագրվածների ցուցակը եւ պարզվեց, որ մենք հայտնվել ենք այնպիսի տեղում, որ որեւէ տարբերակ չկա հարց տալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանի պատվիրակությունը պաշտոնական նամակ-հարցում է ուղղում ԵԽԽՎ քարտուղարությանը, որի պատասխանը, ըստ Ն. Զոհրաբյանի ուղղակի ցնցող էր. «Նրանք հաստատեցին, որ դա եղել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի որոշումը եւ հղում էին արել կանոնակարգի ինչ-որ C8 կետի, որտեղ նշված է, որ հյուրի դեպքում նախագահը կարող է որոշել, թե հերթագրվածներից ով, երբ խոսի»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ եթե այս քայլը զուտ ֆորմալ առումով նորմալ է, ապա քաղաքական առումով Չավուշօղլուն գործել է զուտ որպես թուրք պաշտոնյա` չարաշահելով իր` ԵԽԽՎ նախագահի պաշտոնը:
«Ես պատրաստվում եմ դիմել կանոնակարգային հանձնաժողով: Եթե Չավուշօղլուն ֆորմալ առումով իրավունք ուներ մեզ զրկելու ձայնի իրավունքից, ապա ԵԽԽՎ-ում գործում է նաեւ շահերի բախման ինստիտուտը»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Նա հավելեց նաեւ, որ Չավուշօղլուն այդ դեպքում պետք է հայտարարեր, որ շահերի բախում է եղել, քանի որ ինքը փորձ արեց իր երկրի վարչապետի համար նստաշրջանում ստեղծել ջերմոցային պայմաններ` ապահովագրելով հայկական պատվիրակաության անդամների անկանխատեսելի հարցերից: