Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Ալիեւը բանակցություններում ապակառուցողական քայլեր է անում, ստեղծում բանակցություններ վարելու իմիտացիա, իսկ արդյունքում իրական բանակցությունները դեպի փակուղի մտցնելու փորձ է անում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով երեկ Կազանում տեղի ունեցած հանդիպմանը:
Նրա խոսքերով` ադրբեջանական կողմը բանակցությունները փորձում է ծառայացել իր շահերին` փոխզիջումների թեման վերածելով միայն զիջումների:
Ըստ Շարմազանովի` Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել միայն երկու գործոնի ապահովման դեպքում. առաջին` Ադրբեջանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումներից, երկրորդ` Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցող կողմ:
«ԼՂՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այն կայացած ժողովրդավարական հանրապետություն է, ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի հենց նրա` բանակցություններին մասնակցությամբ: Պատահական չէ, որ թե´ նախագահ Սարգսյանը, թե´ արտգործնախարարը բազմիցս շեշտել են, որ առանց ԼՂՀ-ի որեւէ մեկը չի կարող որոշել նրա ճակատագիրը»,- ընդգծեց նա:
Թեեւ առաջընթաց չարձանագրվեց, սակայն բանակցությունները շարունակվում են: Իսկ դա, ըստ ՀՀԿ խոսնակի, շատ ավելի լավ է, քան եթե բանակցություններ չլինեին: Նրա խոսքերով` յուրաքանչյուր պատերազմ էլ վերջնականապես ավարտվում է` բանակցությունների եւ դրանց արդյունքում համաձայնագրեր ստորագրելով:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե եթե Կազանում որեւէ առաջընթաց չլինի, ապա բանակցություններ վարելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը պետք փոխվի, Շարմազանովը հերքեց` ասելով, որ թե' միջնորդ պետությունների ղեկավարները, թե' հայկական կողմը կարծում է, որ Մինսկի խմբի ձեւաչափը լավագույն տարբերակն է: