|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով իր խորը մտահոգությունը վերջին օրերին երկրում հասունացող ներքաղաքական լարվածության կապակցությամբ:
Ընդունելով, որ արդարադատության ոլորտում կան լուրջ բացթողումներ, որոնք սկիզբ են առել դեռևս 90-ականների սկզբից՝ նպաստելով իշխանությունների կողմից աշխատավոր ժողովրդի կեղեքմանն ու հարստահարմանը, գիտակցելով բարեփոխումների անհրաժեշտությունը, այնուամենայնիվ իշխանության կողմից որդեգրված ճանապարհը տանում է դեպի փակուղի, հասարակության պառակտման, Հայաստանի և Արցախի պետականության հիմքերի խարխլման:
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ունենալով պետական շինարարության բազմամյա հարուստ փորձ անհանգստացած է սահմանադրությամբ ամրագրված իշխանության թևերի բաժանման սկզբունքը խախտելու փորձերից և հասարակության լայն խավերի շերտավորումից:
Կոչ ենք անում իշխանություներին հավատարիմ մնալով տնտեսական բարեփոխումների ուղեգծին՝ զբաղվել երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, բարձրացնելով ժողովրդի կենսամակարդակը և պետության անվտանգության ամրապնդումը, բացառապես սահմանադրության շրջանակներում:
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն