կարևոր
619 դիտում, 2 ժամ առաջ - 2025-05-19 18:11
Քաղաքական

Ուկրաինայի հարցով բանակցությունները փակուղի են մտել, Պուտինը չգիտի՝ ինչպես դուրս գալ պատերազմից. ԱՄՆ փոխնախագահ

Ուկրաինայի հարցով բանակցությունները փակուղի են մտել, Պուտինը չգիտի՝ ինչպես դուրս գալ պատերազմից. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները «թեթևակիորեն» փակուղի են մտել, և ամերիկյան իշխանությունները գիտակցում են դա, հաղորդում է Reuters-ը։

«Կարծում եմ, նախագահը [Դոնալդ Թրամփը] նախագահ Պուտինին կասի. «Լսի՛ր, դու լո՞ւրջ ես տրամադրված»»,- ասել է նա լրագրողներին, հայտնում է BBC-ն։

«Պուտինը, կարծես, չգիտի, թե ինչպես դուրս գա այս պատերազմից»,- հավելել է Վենսը։

Փոխնախագահը կրկնել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ չէ ներգրավվել բանակցություններում, ապա ԱՄՆ-ն դուրս կգա գործընթացից, քանի որ դա իրենց պատերազմը չէ։

Այս հայտարարությունները Վենսն արել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հեռախոսազրույցից առաջ։