Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2010-ին, երբ ստորագրվեց Գյումրիի ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման համաձայնագիրը, ՀԱԿ որոշ անդամներ խիստ դեմ արտահայտվեցին դրան: «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված այսօրվա հարցազրույցում Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ քայլը որակել է շատ ճիշտ որոշում եւ 100 տոկոսով Հայաստանի անվտանգության երաշխիքային համակարգի մաս:
«Հայաստանում ռուսական ռազմակայանի առկայությունը Թուրքիայի միջամտության համար խոչընդոտ է, անկախ նրանից` այն հանդես կգա՞ Հայաստանի կողմից, թե՞ ոչ: Բազայի գոյության փաստն արդեն շատ բան է ասում»,- ասել է նա:ՀԱԿ անդամները, սակայն, պարզվում է` չեն էլ կարդացել իրենց առաջնորդի հարցազրույցը: Հովհաննես Հովհաննիսյանը, ով ժամանակին հայտարարել էր թե մեկ այլ երկրի ռազմակայանների տեղակայումը վտանգում է այդ երկրի ինքնուրույնությունը, խոստացավ ավելի ուշ ծանոթանալ Տեր-Պետրոսյանի հարցազրույցին:
Շեֆի հարցազրույցը «գործերն ավարտելուց հետո» խոստացավ կարդալ նաեւ Երջանիկ Աբգարյանը, որը ռազմակայանների տեղակայման մասին ասել էր, թե դրանով ՌԴ-ն հնարավորություն է ստանում գնահատել Հայաստանում ներքին սպառնալիքները եւ միջամտել Հայաստանի ներքին գործերին:
Ստացվում է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի խոսում, նա մարգարե է ՀԱԿ-ականների համար, նրանից մեջբերումներ են անում, իսկ երբ հարցազրույց է տալիս, «մարգարեին» կարդացողներ չկան: