Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իմ տատերն ու պապերը մազապուրծ փրկվել են Ցեղասպանության ժամանակ: Մայրական պապիկս հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան որբանոցներից մեկում: Նա կորցրել է տեսողությունը, երբ իր աչքի առաջ սպանել են նրա հորն ու եղաբայրներին: Մայրական կողմից տատիկիս փրկել է թուրք մի քաղաքապետ: Իսկ հայրական կողմից տատս եւ պապս փրկվել են, քանի որ աշխատել են Թուրքիան եւ Բաղդադը կապող գերմանական երկաթուղում:
Հայ, հույն եւ ասորի զոհերի հիշատակին մատուցած մեր հարգանքի տուրք հուշում է այն մասին, որ սա մոռացված խնդիր չէ: Այս հարցը արդիական է նաեւ հիմա: Մենք ցեղասպանությունը օգտագործում ենք որպես քաղաքական կապիտալ եւ ուշադրություն չենք դարձնում մարդկային զոհերին: Եվ այս ամենը չարիք է, որը մենք պատճառում ենք միմյանց»,- Time ամսագրի տված բացառիկ հարցազրույցում ասել Սերժ Թանկյանը:
Խոսելով «Wake up the Souls» համերգային շրջագայությունից՝ Թանկյանը ասել է, որ դա ուներ գեթ մեկ նպատակ՝ բոլորի ուշադրությունը հրավիրել Ցեղասպանության թեմային եւ վերականգնել արդարությունը:
Նա անդրադրաձել է նաեւ հայաստանյան համերգին. «Մինչեւ բեմ բարձրանալը ես մտածում էի մեր նախնիների մասին: Դարոնը համերգի սկզբում բարձրախոսով բղավեց՝ «Սա ռոքնռոլ համերգ չէ, սա մեր վրեժ է: Կարծում եմ, որ շատ ճիշտ էր ասված: Մենք դեռ այստեղ ենք ու դեռ ողջ ենք»: