|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թերթի` ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ՃՈ պետ Մարգար Օհանյանն արդեն իսկ ցուցմունքներ է տալիս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ: Եվ այս ֆոնին ուժային կառույցներում կրկին ակտիվացել են Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը, որոնք չեն դադարում նրա նշանակման առաջին իսկ օրվանից:
Չի բացառվում, որ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությունն այլ պատճառ եւս ունենա` կապված Կոնգրես-իշխանություն առայժմ առկախված երկխոսության վերջին արդյունքների հետ: Այսինքն` եթե այն շարունակվի, եւ Կոնգրեսը հասնի նրան, որ իշխանությունը գնա արտահերթի, ապա Հայ ազգային կոնգրեսը փորձելու է այս պաշտոնում նշանակել այն մարդուն, ով իր համար ընտրությունների չկեղծման երաշխավոր կարող է դառնալ: