| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  11 տարի առաջ - 2014-02-28 15:05
            11 տարի առաջ - 2014-02-28 15:05  
         
                
            ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փետրվարի 28-ին` ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադարձավ նախօրեին ԱԺ նիստում իր և պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի միջև եղած բախմանը: «Ես սովորություն չունեմ իմ գործընկերներին վիրավորելու, բայց նա իրեն իրավունք վերապահեց քաղաքական չորս ուժերին մեղադրել մարտիմեկյան իրադարձությունները կոծկելու մեջ: Ես ընդամենն ասացի, որ մենք երբեք որևէ բան չենք կոծկել, և դու կոծկելը փնտրիր քո նախկին շեֆի մեջ, կազմակերպիչների մեջ, կոծկողների մեջ, ովքեր չեկան և ոչ մի ցուցմունք չտվեցին, որովհետև ես հանձնաժողովի անդամ էի: Ես ընդամենը այդ ասացի, որ ինքը չփորձի մեզ մեղադրել առանձնապես ծանր հանցագործությունների մեջ, էդ իրավունքն իրեն ոչ ոք չի վերապահել, և մենք երեք տարի հետևողականորեն աշխատել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ հենց ինքն է աշխատել ՕԵԿ-ի կողմից Մարտի 1-ի հանձնաժողովում:
ՕԵԿ-ն, ըստ Մարգարյանի, կողմնակից է եղել, որ բացահայտվեն թե' այդ օրվա սադրիչները, թե' կազմակերպիչները, թե' մեղավորները: ՕԵԿ-ականի խոսքով` հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և չբացահայտված, չպատժված յուրաքանչյուր հանցագործություն ու հանցագործ ծնում է նոր հանցագործի ու հանցագործություն: