ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է.
«Անիծված ու անաստված այս կինն ավելի ազնիվ է, քան Գռզոն: Որովհետև այս կինն անիծված է իր մոլորության և անուղեղության համատեքստում, իսկ Գռզոն հասկանալով է ամեն ինչ անում: Գռզոն հասկանալով է կապիտուլյանտի նասկիները դարձել, որ մենաշնորհներ ստանա: Դեռ ոչինչ որ Տեր-Պետրոսյանի ժամանակներից մինչև վիժվածք Գռզոն բոլոր իշխանությունների վեցնոցն է եղել, որ լափամանից մի ավել բան թռցնի:
Հենց հիմա Գռզոն թուրքի վեցնոց լինելու հույս ունի: Ուշադիր հետևեք թե որտեղ և ինչ է առել Գռզոն վերջին շրջանում՝ սահմանային մաքսային տերմինալների տարածքներից մինչև բենզալցակայաններ: Հասկանու՞մ եք չէ՝ թուրքի հետ քիրվայության տնտեսական մասի մենաշնորհներ ունենալն է Գռզոյի ախորժակը գրգռել: Դրա համար էլ կապիտուլյանտի ցուցակ է մտել, դրա համար էլ ափռ-ցըփըռ կեղտոտ ռեխը շաղ է տալիս իր թուրք տերերին ծնկի բերած մարդկանց հասցեին ու հենց դրա համար էլ օլիգարխիայի խորհրդանիշ Գռզոն մոլախոտի պես քոքահան է արվելու՝ արժանանալով իր վիժվածք շեֆի բախտին: