Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Կոսովոյի բաժանմանը սերբական եւ ալբանական հատվածների, քանի որ համարում է, որ նման քայլը կապակայունացնի իրավիճակը Բալկաններում. Պրիշտինայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Կոսովոյի բաժանումը կարող է տարածաշրջանային բացասական հետեւանքներ ունենալ: Եթե ամեն էթնիկ խմբի շուրջ Բալկաններում սահմաններ գծվեն, դա աղետ կլինի: Եվ դա ամենեւին այն չէ, ինչին մենք աջակցում ենք»,- ասել է նա:
Պրիշտինա այցի ընթացքում Գորդոնը հանդիպումներ է ունեցել Կոսովոյի ինքնահռչակված հանրապետության նախագահ Աթիֆեթե Յահյագայի եւ վարչապետ Հաշիմ Տաչիի հետ: Նա դարձյալ հաստատել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Կոսովոյի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու հարցում չի փոխվել:
Բարձրաստիճան դիվանագետը մինչ Պրիշտինա այցելելը եղել է նաեւ Սարաեւոյում եւ Բելգրադում:
Հիշեցնենք, որ մայիսին Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարել էր, որ սերբ-ալբանական հակամարտությունը կարելի է լուծել` Կոսովոն երկու մասի բաժանելով, ընդ որում` ասել էր, որ դա իր սեփական կարծիքն է, այլ ոչ թե Բելգրադի:
Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել է 76 երկիր: