կարևոր
2341 դիտում, 9 ամիս առաջ - 2023-12-11 12:47
Քաղաքական

Փաշինյանը բացահայտ թշնամանք է տարածում հայերի միջև ու նոր թափ հաղորդում «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր բաժանմանը․ Հոխիկյան

Փաշինյանը բացահայտ թշնամանք է տարածում հայերի միջև ու նոր թափ հաղորդում «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր բաժանմանը․ Հոխիկյան

«Իջևանում իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել մի նոր՝ շատ վտանգավոր միտք, որով արդեն բացահայտ թշնամանք է տարածում հայերի միջև ու նոր թափ հաղորդում «հայաստանցի-ղարաբաղցի» արատավոր բաժանմանը», - գրում է մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը։

«Նիկոլն ասում է՝ 30 տարի խաբել ենք ժողովրդին՝ չասելով, որ «անիմաստ են ռեսուրսները վատնվել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր»: Այսինքն այս նախադասությամբ Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ ինքն ի սկզբանե հակված է եղել հանձնել Արցախը, այլ հարց է, որ, ինչպես ինքն է ասում, «մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասեցիք, որ հետամուտ կլինեք ԼՂ ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: ․․․Մեր մեղավորությունն ու մեծագույն սխալն այն է, որ մենք այս թեմաներով մեր ժողովրդի հետ սկսել ենք խոսել 44-օրյա պատերազմից հետո»:

Եթե ավելի պարզ ներկայացնենք Նիկոլի խոսքը, նա փորձում է մարդկանց համոզել, որ Արցախի ազատագրության հնարավորությունը բացառված է եղել ամենասկզբից, Աննա Հակոբյանի բառերով՝ զոհերը տվել ենք հանուն ոչնչի, իսկ 30 տարի շարունակ մենք պահել ենք Արցախը՝ փոխանակ շենացնեինք Հայաստանը։

Չկա ավելի ապազգային ու այլասերված միտք, քան այս արտահայտությունն է՝ փորձելով արդարացնել սեփական դավաճանությունը և մեկ ժողովրդի տարբեր հատվածների իրար դեմ հանելով։

Ես հույս ունեմ՝ մեր ազգն այնքան խելք ունի, որ չտրվի այսպիսի հիմար մտքերին, իսկ որ Արցախի ազատագրումն ի սկզբանե եղել և մնում է հայկական պետականության անվտանգության երաշխիքը, ցույց տվեցին Նիկոլի կողմից Արցախի դավաճանական հանձնմանը հաջորդած դեպքերը։

Մենք Արցախը էլի կազատագրենք, մեր ժողովուրդն էլի կվերագտնի իրեն, իսկ Նիկոլն ու նրա նման մարդիկ պատմության մեջ կմնան հավերժ անեծքի տակ։

Մելիք Ֆրանգյուլի ժամանակներից անցել է 300 տարի, Պետրոս Գետադարձից՝ 1000 տարի։ Երկուսն էլ իրենց կյանքը ավարտեցին շատ դաժան պայմաններում, իսկ ժողովուրդը շարունակում է անիծել այս սրիկաներին իրենց դավաճանության համար։ Նույնը նաև մերօրյա սրիկաներին է սպասվում»։