կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-28 10:47
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. Ջիմ Թորոսյանը կտրականապես դեմ է

ԱՌԱՎՈՏ. Ջիմ Թորոսյանը կտրականապես դեմ է
Երեկ «Առավոտի» խմբագրություն է զանգահարել անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ խնդրել հրապարակել հետեւյալը. «Վերջերս քաղաքի կենտրոնի կառուցապատմանը վերաբերող տարբեր հոդվածներ են տպագրվում` անպատասխանատու հայտարարություններով, որտեղ շահարկվում է նաեւ իմ անունը: Իմ անունից կարծիքներ են հայտնում, որոնք ոչ մի այն ճիշտ չեն, այլեւ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես` խոսք է գնում Հանրապետության հրապարակին հարող տարածքում իմ եւ Մկրտիչ Մինասյանի կողմից նախագծված մետրոյի կայարանի մոտ, իսկ ոմանք նույնիսկ այնքան են ոգեւորվել, որ ասում են` կայարանի վրա շենքի կառուցման մասին: Կտրականապես դեմ լինելով այդ մտահղացմանը` ես երբեք չէի կարող հավանություն տալ նման անհեթեթ ծրագրի: Համոզված եմ, որ Հանրապետության հրապարակը մեր ժողովրդի ու առհասարակ ճարտարապետական արվեստի խոշոր նմաճում է, որեւէ միջամտություն այդ կոթողի շուրջ չեմ ընդունում եւ խնդրում եմ, որպեսզի այսուհետեւ որեւէ մեկը չփորձի օգտագործել իմ անունը»: