կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 14:54
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կտրականապես դեմ ենք ապիկար Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակմանը․ ամերիկահայերի բողոքի ակցիան

Կտրականապես դեմ ենք այդ ապիկար անձնավորությանն այստեղ նշանակելուն կամ գտնվելուն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց լրագրող Արմեն Բարսեղյանը Գլենդեյլում բողոքի ակցիայի ժամանակ՝ նկատի ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու քննարկումները։

Արմեն Բարսեղյանը հայտնեց, որ՝ «ոմն Մակունց կոչեցյալի` ԱՄՆ-ում դեսապան նշանակելը»  հանրահավաքի թեմաներից մեկն է։

Նա ասաց, որ շատ կարևոր է հիմա, երբ կա ԱՄՆ նոր ընտրված նախագահ, որը հայտարարել է, որ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, անհապատաղ չեղարկվի Մակունցի նշանակմանը ամերիկյան համաձայնությունը՝ ագրեմանը։

«Ինչը նշանակում է, որ Թուրքիան այդ տարածքներում ապրում է անօրինական։ Եվ սա ողջ հայ ազգի մեծագույն խաղաքարտերից մեկն է։ Եվ, իմ կարծիքով, Մակունց կոչեցյալը գալիս է այստեղ, որ այն հարաբերությունները, որ կարող են ձևավորվել ԱՄՆ-Հայաստան բարիդրացիական հարաբերությունների հողի վրա, վիժեցվեն «մակունցների» շնորհիվ․ ինչը մենք իրավունք չունենք թույլ տալու»,-ասաց նա։

Ապա ցուցարարները կարդացին այս մասին հայտարարություն և ստորագրեցին այն։

Ցուցարարները հայտարարեցին, որ այսօրվանից ամեն օր՝ ժամը 18-ին, ՀՀ հյուպատոսության դիմաց լինելու է հանրահավաք։

Մանրամասն՝ տեսանյութում․