Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Խաչքարերի արվեստը. հայկական քար-խաչեր» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ հայտնաբերվել է, որ հանվել են հայկական խաչքարերի ծագումնաբանության մասին գրությունները:
Այս կապակցությամբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Երկիր»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն մենք չենք կարողանում, որպես առանձին պետություն, մեր ձայնը տեղ հասցնել, այլ նաեւ, հզոր սփյուռք ունենալով, չենք կարողանում մեր ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության մասին բարձրաձայնել:
«Ադրբեջանին հաջողվում է գնել Եվրոպային: Սա տանում է ճգնաժամի, եւ մտահոգություն կա` Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հետ կապված: Եթե չկարողանանք համախմբվել գաղափարի շուրջ, ապա մենք ուղղակի «բանկրոտի» առաջ ենք կանգնելու»,- ասաց Հ. Դեմոյանը: