Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանն իր էջում գրառում է կատարել՝ տարակուսանք հայտնելով քաղաքապետարանից վարորդներին ուղարկվող տուգանքների գրությունների վերաբերյալ:
Գրառման մեջ ասված է. «Ուսումնասիրելով քաղաքապետարանից եկած գրությունները փարկինգի համար չվճարելու, ավելի ճիշտ՝ տուգանվելու վերաբերյալ, ինձ մի բան շատ հետաքրքրեց:Ինչու՞ գրությունների վրա չկան կնիքներ , որոնք փաստում են, որ այն ուղարկված է քաղաքապետարանից և որ գրությունները օրինական հիմք ունեն:
Դրանք թղթեր են, որոնց հիման վրա մարդիկ մուծում են 5000 դրամ : Իսկ գուցե մի հանցագործ քաղաքապետարանի բլանկը կեղծում է ու ուղարկում է քաղաքացիներին , ես էլ որպես քաղաքացի ո՞նց հիմք ընդունեմ հասարակ ստորագրություններով որոշումները և մուծումներ անեմ ինչ որ հաշվեհամարի վրա:
Կամ գուցե այդ տուգանքները օրինական ուժ չունե՞ն, օրինակ, երբ տուգանք է գալիս պետավտոտեսչությունից , որոշման վերջում, ստորագրության վրա, պարտադիր կնիք կա: Վստահ եմ՝ իրավաբանների մեծ մասը կփաստեն, որ առանց կնիքի փաստաթուղթը օրինական հիմք չի կարող հանդիսանալ:
Ըստ այդ թղթերի, ստացվում է , որ «Փարկինգ սիթին» ուղարկում է խախտման նկարները, որոնք ի դեպ, կնիք ունեն, որ նկարահանման համար այդ ՓԲԸ-ն պատասխանատու է, իսկ քաղաքապետարանը արդեն վարչական իրավախախտման հետ կապված մնացած ընթացքն է կազմակերպում և այդ 5000 դրամ վարչական իրավախատման հետ կապված որոշումները ուղարկում է հասցեատերերին առանց կնիքի:
Հիմա հարց է առաջանում՝ ուղղված թե քաղաքապետարանին, թե իրավաբաններին:Արդյո՞ք օրինական է վճարումներ կատարել առանց կնիքի փաստաթղթի հիման վրա»: