Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանցիները հերթական բարբարոսությունն են թույլ տվել թշնամուն դավադրաբար հանձնված հայոց Շուշի բերդաքաղաքում։
Այս անգամ թշնամին քաղաքի պատմությունը խեղաթյուրելու հերթական քայլն է արել՝ ջնջելով Շուշի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող՝ Թամիրյանցի հայտնի աղբյուրի հայկական գրություններն ու քրիստոնեական որմնագրերը։
Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղադրել են հուշարձանի հայկական տեսքով հին նկարները և դրան կցել ավելի վաղ՝ ԽՍՀՄ տարիներին արված նկարներ՝ ցույց տալով, որ իբր հայերը քաղաքը 1992 թ. մայիսի 9-ին ազատագրելուց հետո են հուշարձանի վրա հայկական հետքեր թողել։ Սակայն այդ հուշարձանի վրա արաբատառ գրություններ հայտնվել էին միայն քաղաքում 1910-ների վերջին տեղի ունեցած հայկական ջարդերից հետո։ Իսկ հուշարձանի սկզբնական տեսքը հենց հայկական է եղել։
Աղբյուր–հուշարձանը կառուցել է շուշեցի հայտնի բարերար Թադևոս Թամիրյանցը 1890-ականների վերջին։