կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 10:17
Առանց Կատեգորիա

Թուրքերը խաչքարերից մզկիթ են կառուցում

Թուրքերը խաչքարերից մզկիթ են կառուցում

Հայ ճարտարապետների և ինժեներների համերաշխության միության անդամ Զաքարիա Միլդանօղլուն խոսել է Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի հայկական կառույցների ներկայի և անցյալի մասին:

 

Ըստ taraf.com-ի` Միլդանօղլուն պատմել է, թե ինչպես են վերանում հայկական եկեղեցիների ու վանքերի խաչքարերը և օգտագործվում գյուղական տների, ինչպես նաև հասարակական շենքերի կառուցման համար:

 

Մուշում ներկա իրավիճակի մասին Միլդանօղլուն ասել է. «Ս. Սարգիս և Ս. Հակոբ եկեղեցիները, որոնք ինչ-որ անհատի սեփականություն են, օգտագործվում են որպես ախոռ, գոմ կամ պահեստ: Եկեղեցիներից մնացել են միայն առաստաղն ու չորս պատերը: Մյուս եկեղեցու հետքն անգամ չի մնացել: Առաքելոց վանքի ավերակները, ասես, ինչ-որ դարաշրջանի խորհրդանիշ է: Սուլուջա գյուղում գտնվող Ս. Մարիամ Աստվածածին վանքից, որը ժողովրդի մեջ հայտնի է նաև Քըզըլ (ալ կարմիր) եկեղեցի անունով, պատից և զանգագատան սյունից բացի, ոչինչ չի մնացել: Տեղանքն այնքան քարուքանդ է, որ նույնիսկ եկեղեցու տեղը չենք գտնում. վերջերս գանձ որոնողները ամեն տեղ փոս են փորել: Մուշում այցելեցի նաև Չենգելլի և Ս. Կարապետ վանքի ավերակները: Ս.Կարապետը հայոց պատմության կարևորագույն կենտրոններից է: 1915 թվականից հետո թալանվել է: Այսօր այս հոյակապ վանքից միայն մի պատ է մնացել: Իսկ խաչքարերի բացառիկ օրինակներ գտնվում են Չենգելլի գյուղի տների, այդ թվում` նաև մզկիթի պատերին»: