Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Իգդիր նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջանի մուտքի կամարին, ՏԻՄ մարմինների որոշմամբ, քառալեզու (հայերեն, քրդերեն, անգլերեն, թուրքերեն) գրություններից հեռացվել է հայերեն տարբերակը՝ «Բարի եկաք» և «Ցտեսություն» գրությունները:
Նշեք, որ նախորդ տարի հայերեն գրությունները տեղի բնակչության և ՀԿ-ների կողմից բուռն հակազդեցության էին արժանացել, անգամ՝ վանդալիզմի ենթարկվել, ինչի արդյունքում Թուզլուջայի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել հայատառ գրությունը: