|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոդվածագիրը նկարագրում է երեկվա` ոստիկանների կողմից ավազակային հարձակումը կանխելու միջադեպը եւ անդրադառնում քաղաքացիների` խմբագրություն կատարած զանգերին: Տեղի ունեցածի մասին ընթերցողները տարբեր կարծիքներ էին հայտնում:
Հնչել է կարծիք այն մասին, որ ոստիկանի գործողությունը ոչ այլ ինչ էր, քան սառնասիրտ սպանություն եւ այդ սպանությունը քողարկելու նպատակով հորինվել է ավազակային հարձակման «հեքիաթը»: Ընթերցողներից մեկն էլ ասել է, որ թեեւ առաջիկա օրերին նշված դեպքի առնչությամբ դեռեւս բազմաթիվ կարծիքներ եւ վարկածներ կհնչեն, սակայն ակնհայտ է, որ տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունն այնքան է վարկաբեկել իրեն, որ եթե նույնիսկ պարզվի, որ ոստիկանության վարկածը տեղի ունեցածի մասին ճիշտ է, որ սպանվածը իսկապես վտանգավոր հանցագործ էր, քաղաքացիներն ավելի շուտ կհավատան նրա, այլ ոչ թե ոստիկանի անմեղությանը: