Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ իրենց կուսակցությունը միշտ եղել է մարտունակ ու մրցունակ, ապա սկսեց թվարկել, թե որ բնագավառներն են իրենք բարեփոխել:
Բիշարյանի խոսքով` իրենք են կրթության ոլորտի բոլոր բարեփոխումների, կրթության մասին օրենքի հեղինակը: Նա չմոռացավ իրենց վերագրել անվճար ծննդօգնությունը, ավանդների վերադարձը և այլն:
«Ես այսօր Հաց բերող Արթուրի մոտ եմ եղել և գրավ եմ մուծել` հինգ հարյուր հազար, որ ազատ արձակեն իրեն»,- նաև շտապեց տեղեկացնել Բիշարյանը:
Հարկ է նշել, որ այսօր ոչ միայն Հեղինե Բիշարյանն է հինգ հարյուր հազար դրամ մուծել, որպեսզի Արթուր Սարգսյանին ազատ արձակեն, այլ նաև 5 պատգամավոր՝ Միքայել Մանուկյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը:
ՀՎԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Մհեր Շահգելդյանն էլ նշեց, որ ՀՎԿ-ն, երբ նույնիսկ ՕԵԿ էր, իր բոլոր ասածները իրականություն է դարձրել, և որ հաղթանակի դեպքում հնարավոր կլինի իրականացնել նոր ծրագրեր:
ՀՎԿ ղեկավար, ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն էլ կետ առ կետ ներկայացրեց իրենց նախընտրական ծրագիրը`30 կետ: