Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Decision making. Լ. Տեր-Պետրոսյանը սկսել է խոսել միջազգային տերմինաբանությամբ, և որպեսզի իր մտքերը չխաթարեն (!), հայերեն տերմինները փակագծերում ներկայացնում է նաև օտար լեզվով: Վերոբերյալ բառակապակցությունն ընդամենը նշանակում է «որոշումների կայացում»: Թե ո՜ր կարիքն է ստիպել նաև դա՜ անգլերեն ներկայացնել, գիտի միայն ինքը: Ակնհայտ է մի բան. հայերեն լեզվով հրապարակված «պատվիրակության»(delegation) կազմի «մանթոյից»(ìàíäðàæ) նույնիսկ անգլերենը (English) չի կարող փրկել:
Սակավապետը: «Կգնա իշխանությունը երկխոսության` լավ, չի գնա` էլի՜ լավ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ի՜նչ ընդդիմություն է` սակավապետ, անշառ, «էլի լավով» բավարարվող: Լա՜վ էլի:
Լյուդմիլա Սարգսյան: «Կնիքով տիկինը»:
Դիվանագիտության «հայկական» բարձունքները: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլն իր հայուհի կնոջ հետ հաղթահարել է Արագածի գագաթը, ականատես դարձել անկրկնելի տեսարանների: Չարլզի երջանկությունը միանգամայն հասկանալի է. մարդը սիրելի կնոջ հետ Արագած է նվաճել, ոչ թե օպերայի հարթակ:
Հրանտ Բագրատյան: Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբևէ պաշտոնավարած ամենաանգութ-անխղճմտանք չինովնիկը, որ հրապարակավ հրաժարվել է տիրություն անել իր «լակոտներին»:
Ախ, իմ հայրենիքի քարը: Նախկին ՀՀՇ-ական Խաչատուր Քոքոբելյանի ստեղծած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռևս ձևավորման փուլում է, այժմ մեծ թափով կուսակցական շինարարական աշխատանքներ են ընթանում: Չնայած նախագիծն ակնհայտ ամերիկյան է, բայց շինարարության մեջ Արթիկտուֆ էլ է օգտագործվելու:
Հմայակ Հովհաննիսյան: «Քաղաքական կզարանի» ուսմունքի հիմնադիրը, վերջերս նաև` կարմիր խնձորի նեղ մասնագետ:
Դարձվածքները` Լևոն Սարգսյանի