կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 02:59
Քաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյանը կկարողանա՞ առաջադրվել

Լեւոն Տեր-Պետրոսյանը կկարողանա՞ առաջադրվել

ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը հեռակա կարգով է իրականացվում, քանի որ կողմերը շփվում են ԶԼՄ-ների միջոցով կամ էլ Ազատության հրապարակից. կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը:

«Ակնհայտ է, որ կողմերը մասնակցում են արտահերթ կամ հերթական ընտրություններին, բայց միաժամանակ կան գաղտնի մոտիվներ, որոնք չեն բարձրաձայնվում»,- ասաց Արման Մելիքյանը` որպես օրինակ, նշելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը:

Արման Մելիքյանի պնդմամբ` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող նախագահ առաջադրվել, քանի որ Սահմանադրությունը տարիքային սահմանափակում է նախատեսում: «ՀԱԿ-ն այդ մասին որեւէ բան չի ասում: Նրանք պետք է ձգտեն փոխել Սահմանադրությունը եւ բարձրացնել տարիքային շեմը, բայց դրա համար եւս պետք է բանակցեն իշխանությունների հետ: Եթե այդ բանակցությունները չկան, ուրեմն անորոշությունը պահպանվում է»,- ասաց նա:

Իսկ իշխանություններն էլ, բանախոսի պնդմամբ,  կասեն. «Տեր-Պետրոսյանը չի կարող առաջադրվել, նոր թեկնածու չի լինի, եւ, այդպիսով, իշխանությունն իր հարցը լուծած կլինի»

Սակայն նշենք, որ ՀՀ Սահմանադրությունը նման տարիքային սահմանափակում չի դնում: «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»,- ասված է Սահմանադրության համապատասխան հոդվածում: