կարևոր
3880 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 14:02
Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանը այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս հաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները․ Իշխան Սաղաթելյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին, անդրադառնալով Հայաստանի  և Արցախի նախկին նախագահների և Վեհափառի հանդիպմանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշեց․

«Այն օրակարգը, որը դրված էր սեղանին, դա երբեք չի կարող սպառված լինել, որովհետև երբ ասում ենք, որ օրակարգը սպառված է՝ դա նշանակում է, որ սպառված է Հայաստանը և Արցախը։ Լևոն Տեր-Պետրոսյանը, պետք է արձանագրենք, որ այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս հաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները»։

Հարցին, թե նոր հանդիպում կարող է լինել, ՀՅԴ-ական գործիչը պատասխանեց․ «Ակնկալիքներ այդ հանդիպումից բնականաբար կան, բայց հանդիպում կլինի, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել»։